Adverox հայկական ինտերնետ գովազդային համակարգը ներկայացնում է իր առաջին վիճակագրական տվյալները:
Հիշեցնենք, որ հայկական ինտերնետ գովազդային համակարգն անցնում է տեստավորման փուլ, կատարվում են առաջնային ուսումնասիրություններ և ընթացիկ փոփոխություններ:
Adverox գովազդային համակարգում, որպես գովազդային հարթակներ, մայիսի 6-ի դրությամբ ընդգրկված են 29 հայկական կայքեր: Համակարգի միջոցով գովազդային ցուցադրությունների են դրված 11 գովազդային բաններներ:
Ընդհանուր, սկսած ապրիլի 27-ից, երբ հայկական ինտերնետ գովազդային համակարգը սկսեց ամբողջությամբ գործել, կատարվել են 115.908 բաններային ցուցադրություններ:
Ապրիլի 27-ից մինչ մայիսի 5-ը բաններայի ցուցադրությունների գրաֆիկական պատկերը.
Հաջորդ վիճակագրական տվյալները կներկայացնենք 10 օր անց` 2011թ. մայիսի 16-ին:



Բաժիններ`
Հաշթեգեր` 


[...] առաջ արդեն հրապարակել էինք Adverox-ի առաջին վիճակագրական տվյալները. 27 apr – 05 may 2011 [...]
[...] Օրեր առաջ Adverox-ն արդեն հրապարակել էր իր առաջին վիճակագրական տվյալները. [...]